Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Բացի պատգամավորի աշխատավարձից, ուրիշ ոչինչ չի ունենալու ընդդիմությունը ԱԺ-ում

Բացի պատգամավորի աշխատավարձից, ուրիշ ոչինչ չի ունենալու ընդդիմությունը ԱԺ-ում
15.06.2026 | 15:07

Այն, որ ՔՊ պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները և սպառնում են ԱԺ -ում վատ ժամանակներով, արդեն խոսում է ՔՊ-ի վախերի մասին։

Սա պարզունակ քարոզչական տեխնոլոգիա է։ Ասում են, թե իրենք չեն ուզում, որ ընդդիմությունը գնա ԱԺ, բայց իրականում այդ կերպ ՔՊ-ն ընդդիմանալու իրավիճակ է ստեղծում, որ ընդդիմադիրներն ասեն՝ դե, որ իրենք չեն ուզում մենք գնանք ԱԺ, մենք իրենց ինադու կգնանք։

Հուսով եմ՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները կդիմանան այս հոգեբանական ու քաղաքական ճնշմանը և կկայացնեն լավ մտածված որոշում։

Ես իրենց տեղը լինեի'՝ չէի վերցնի մանդատները՝ ՔՊ-ին թողնելով ոչ լեգիտիմ քաղաքական անապատի մեջ։

Այդպիսի կառավարությունը մի քանի ամսվա կյանք կունենա, իսկ մանդատ վերցնելով՝ ընդդիմությունը կդառնա ՔՊ-ի կեղծիքները օրինականացնող գործիք և հերթական անգամ՝ բոքսի տանձիկ խորհրդարանում։ Միևնույն է, բացի պատգամավորի աշխատավարձից, ուրիշ ոչինչ չի ունենալու ընդդիմությունը ԱԺ-ում, իսկ այդ աշխատավարձից մի քանի անգամ ավելի շատ փող ընդդիմադիր թեկնածուները ԱԺ-ից դուրս, այսպես թե այնպես, կարող են վաստակել և պահպանել քաղաքական կշիռը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 5078

Մեկնաբանություններ